22.04.2025
ԱԺ-ն կողմ քվեարկեց վարչապետի առաջարկած փոփոխություններին
prev Նախորդ նորություն

Արծվիկ Մինասյանը պատրաստ է աշխատել ցանկացած նախարարի պաշտոնում

Ես բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե եթե իրեն առաջարկվի ղեկավարել Բնապահպանության նախարարությունը, կընդունի՞ այն, Մինասյանն ասաց, որ կոռեկտ չի համարում այս մասին խոսել, քանի դեռ հրամանագիր չկա:

«Պատշաճ չէ այդ հարցին անդրադառնալը, քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը: Ինչ վերաբերում է առհասարակ բնապահպանական խնդիրներին, ապա ինձ համար գերակա է Սահմանադրությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, Արծվիկ Մինասյանը անցած շաբաթ կայացած ասուլիսում հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Էկոնոմիկայի նախարարի այլ թեկնածու ունի, իսկ իրեն առաջարկ է եղել այլ ուղղությունների վերաբերյալ:
Կանխվել է շուրջ 300 հեռախոսների մաքսանենք ներմուծումը Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան