22.04.2025
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց վարչապետի առաջարկած փոփոխություններին

Ազգային ժողովն այսօր 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Բացի այդ, Կառավարության կազմում այլևս չենք ունենա Քաղաքաշինության նախարարություն:

Նշենք, որ դեմ քվեարկած երկու պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը:
Արծվիկ Մինասյանը պատրաստ է աշխատել ցանկացած նախարարի պաշտոնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան