24.11.2024
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Ամենուր հակամարտություններ են, դրսում անվտանգություն փնտրելը՝ անիրատեսական. Վարդանյան

Աշխարհում այսօր ամենուր հակամարտություններ են, դրսում անվտանգություն փնտրելը՝ անիրատեսական: Ու եթե մեզ հաջողվի միավորել մեր ջանքերը, համոզված եմ, որ կկարողանանք լուծել մեր երկրի առջև կանգնած առաջնային խնդիրները: Այս մասին գրում է հասարակական--քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը:

"Արցախում շարունակում եմ հանդիպումներս տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպել եմ նաև 16 հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք 2020թ. 44-օրյա պատերազմից հետո միավորվել են մեկ հարթակում: Ինձ համար ուրախալի էր այն փաստը, որ կազմակերպությունները փորձում են, միմյանց հետ համագործակցելով, իրենց ռեսուրսները միավորելով, մի շարք կարևոր խնդիրներ լուծել:

Ծանոթացա կազմակերպությունների գործունեությանն ու նրանց ծրագրերին, որոնք իրականացվում են ամենատարբեր ոլորտներում՝ սկսած տեղահանվածներին, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին աջակցությունից մինչև ռազմահայրենասիրական դաստիարակություն",- գրել է Վարդանյանը: