2.10.2023
Արցախի Սահմանադրության մեջ կամրագրվի երկքաղաքացիություն ունենալու իրավունքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, վերջինիս լիազորությունները դադարեցվել են: 


ԲԴԽ հրապարակված որոշման մեջ նշվում է.


«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (ԲԴԽ-ն արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը), 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում) եւ 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»։


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար առաջադրվել է Գրիգոր Հովհաննիսյանի թեկնածությունը։

Ամենուր հակամարտություններ են, դրսում անվտանգություն փնտրելը՝ անիրատեսական. Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի