29.07.2025
Մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:


«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ հարվածները», - նշել է նա:


Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարողացել է արագ գործել՝ միջնորդելով հրադադարի հաստատման համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է. «Սակայն ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հետագա քայլեր և դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը»:


 

Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան