21.11.2024
Կենտրոնական բանկն երրորդ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
prev Նախորդ նորություն

Վրաստանի անանձնագիր քաղաքացիները

Վրաստանում 2014 թ. ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրի և միգրացիայի ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացրած օրենսդրական խստացումները խնդիրներ են ստեղծել այլ երկրների քաղաքացիություն ունեցող վիրահայերի համար: Օրեսնդրական խստացումների պատճառով շատ վիրահայերը զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից և դարձել «օտարականներ» իրենց հայրենիքում:

Վրաստանի հայերը Հայաստանի քաղաքացիություն էին ձեռք բերում հիմնականում սոցիալական խնդիրներից դրդված: Հայաստանի անձնագիրը Ռուսաստան արտագնա աշխատանքների մեկնելու հնարավորություն է տալիս, քանի որ ՌԴ և Վրաստանի միջև գործում է բավական բարդ վիզային ռեժիմ:

Վրաստանն երկքաղաքացիության մասին օրենք չունի, իսկ Հայաստանի քաղաքացիութուն ստանալու համար դիմած վիրահայերից շատերը դրա մասին պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել: 2012 թվականից հետո մեկնարկած գործընթացն ու նոր իշխանությունների օրոք արդեն ավելի խստացված միգրացիոն քաղաքականությունը գլխացավանք դարձավ այս մարդկանց համար: 2012թ.-ից հետո Վրաստանի ավելի քան 30 հազ. քաղաքացի զրկվեց քաղաքացիությունից, նրանցից մոտ 30-40 տոկոսն էին, որ ունեին Հայաստանի քաղաքացիություն: Միայն վերջին 5 ամիսների ընթացքում գործընթացն ազդել է 2-3 հազար ՀՀ քաղաքացիների վրա, տեղեկացնում է Մեդիամաքսը:

Քաղաքացիությունից զրկված անձիք, ըստ նոր օրենսդրության, ունեն օտարերկրացիների կարգավիճակ և կարող են մնալ Վրաստանում է 90 օր կես տարվա ընթացքում:

Այժմ խնդիրների առաջ կանգնած վիրահայերի քաղաքացիության վերականգնման կամ բնակության թույլտվության տրամադրմանն ուղղված աշխատանքներ տարվում են, դիմումներ են ներկայացրել: Մինչև վերջերս շատերի դիմումները մերժվում էին, անգամ կացության թույլտվություն չէին տրամադրում, ինչն առաջացրել էր որոշակի հուզումներ Վրաստանի հայերի շրջանում:

Հարցը քանիցս բարձրացրել են տեղի հայ բնակչությունը և Հայաստանի պաշտոնյաները: Այս ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Որոշակի դրական տեղաշարժ խնդրի լուծման ուղղությամբ նկատվում է:

Կացության թույլտվությունը ավելի հեշտ է ստանալ, իսկ քաղաքացիություն վերկանգնել միշտ չէ, որ ստացվում է: Քաղաքացիություն ստանալու համար պահանջվում է մոտ 90, կացության տրամադրման համար՝ 60 օր: «Դեսպանի ջանքերով աշխատանքներ են ընթանում, մարդկանց մի մասն արդեն ստացել է կացության իրավունք»,- նշում են տեղի բնակիչները:

Խնդիրն իրկանանում բարդ է և խճճված: Կան ընտանիքներ, որոնցում անդամներից որոշները Հայաստանի քաղաքցիներ են, որոշներ՝ ոչ: Հանդիպում են դեպքեր, երբ ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի է, բայց ամուսնացել է Վրաստանի քաղաքացու հետ, տեղափոխվել այնտեղ ապրելու, սակայն քաղաքացիությունը չի փոխել:

Սույն թավականի փետրվարի 5-ին Վրաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց միգրացիայի մասին օրենքում, որից հետո Վրաստանի վիզաները եւ ժամանակավոր կացության իրավունքը հեշտացված կարգով ստանում են այլ երկրների այն քաղաքացիները, որոնք անշարժ գույք ունեն Վրաստանի տարածքում:

Վերջին մեկ-երկու օրերին Վրաստանի պաշտոնյաները հանդիպումներ են ունենում վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպել են երկրի կրթության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարները: Հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են քաղաքացիական ինտեգրման և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին, նրանց ընդունել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ով այս ամիս այցելելու է Հայաստան:

Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը մասնակցած «Բազմազգ Վրաստան», ինչպես նշում է ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը քննարկվել է նաև Վրաստանի քաղաքացիությունից զրկված մարդկանց խնդիրը:

Առնոլդ Ստեփանյանի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը կողմերը համաձայնել են, որ դա անհարմարություններ է ստեղծում վրացահայ քաղաքացիների կամ նախկին քաղաքացիների համար, և պետք է այնպիսի լուծում գտնել, որ մարդիկ կարողանան ապրել իրենց տանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

«Որքան մենք հասկացանք՝ իշխանությունները հիմա աշխատում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Հավանաբար մոտ ապագայում մենք կտեսնենք հարցի լուծումը», - ասաց «Բազմազգ Վրաստան»-ի ղեկավարը: