1.05.2025
Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարձակումները. Փելոսի
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում բոլորի աջակցությունը

Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո:


Նրա խոսքով, հանդիպմանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ:


"Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային",- նշեց Սիմոնյանը:


ՀՀ ԱԺ նախագահը երախտիքի խոսք ասաց Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ "սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն".


"Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար",- հայտարարեց նա:


Ալեն Սիմոնյանը նաև կոչ արեց դուրս բերել քննարկումներից միջանցք արտահայտությունը. նրա խոսքով, ՀՀ ստորագրված փաստաթղթերում կամ քննարկումներում կա ընդամենը մեկ միջանցքի հիշատակում՝ Լաչինի միջանցքի, մնացած բոլոր քննարկումներին պետք չէ տուրք տալ:

"Մենք ակնկալում ենք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում բոլոր ուղղություններով աջակցություն",- հավելեց Ալեն Սիմոնյանը:


 

Նենսի Փելոսին հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով