25.11.2024
Թուրքիան ու Ադրբեջանը չեն ուզում մեզ հետ ապրել, ուզում են հայկական պետությունը ոչնչացնել
prev Նախորդ նորություն

Փաշինյանին չպետք է հնարավորություն տրվի դուրս գալ ԱԺ շենքից, ի՞նչ հայտարարություն.Ղազարյան

Ի՞նչ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին կարող է լինել խոսքը։ Ում է պետք հայտարարությունը։ Իրենք պատերազմը հերթական անգամ բերեն մեր երկիր ու մյուսներն էլ գնան հայտարարություն ընդունեն։


Այս մասին գրում է Էդգար Ղազարյանը:

«Միակ որոշումը, որ հիմա պետք է ընդունի Ազգային ժողովը` Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է և այդ պատերազմական հանցագործին շտապ ձերբակալելը։ Նրան չպետք է հնարավորություն տրվի դուրս գալ ԱԺ շենքից»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

Հիշեցնենք, ընդդիմությունը չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի հրավիրված ԱԺ նիստին, նրանք ԱԺ հայտարարության տեքստ են պատրաստում: