18.04.2025
Կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին՝ ազգային տոնի առթիվ:


Ուղերձում նշված է.


«Ձերդ գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին` Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։


Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք Հայաստանի և Սլովակիայի միջև գործակցությունը՝ ի շահ մեր երկրների:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:


 

ԱՀ Ազգային ժողովի նախագահը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար