20.04.2025
Բեգլարյանը բամբասանք է անվանել ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին խոսակցությունները
prev Նախորդ նորություն

Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 31–ին, ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:


Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


Սուրեն Պապիկյանը կարեւորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:


Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:


 


 


 

ԱՄՆ փոխդեսպանին ներկայացվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար