20.04.2025
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Բեգլարյանը բամբասանք է անվանել ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին խոսակցությունները

Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքները իրականության հետ որևէ աղերս չունեն: Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը , այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:


Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում նման հարց չկա: «Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնք անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:


 


 

Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար