28.11.2024
ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։ Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ",- ասաց նա։


ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար Փաշինյանն անհրաժեշտ է համարել համաժամանակացնել տնտեսական քաղաքականությունն ազգային և վերազգային մակարդակներում և ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը:


"Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնահատուկ նշել Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ կոոպերացիոն էֆեկտով ինտեգրացիոն նախագծերի խթանման հարցում։ Նոր կոոպերատիվ շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի օգտագործումն արդյունավետ խթան կծառայեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար",- հավելել է նա։