19.04.2025
Բաքվում կարծում են, թե կարող են որոշել` ԱՄՆ-ն ՄԽ համանախագահ նշանակի, թե ոչ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Անցկացվել են պաշտպանողական օպերացիայի թեմայով համատեղ շտաբային մարզումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ օգոստոսի 23-ից 25-ն անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:


Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։


Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:


Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին:


 


 

Պայմանագրային զինծառայողը ստացել է այրվածքներ. վիճակը ծանր է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար