23.11.2024
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Բաքվում կարծում են, թե կարող են որոշել` ԱՄՆ-ն ՄԽ համանախագահ նշանակի, թե ոչ. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ- ի համանախագահ դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակելուն, նշել է, թե Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի:


Այս մասին Էդմոն Մարուքյանը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:


«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի...


Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է»,- գրել է Մարությանը:


Նա ընդգծել է՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ՝ հակամարտություն, «առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից»:


«Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է Մարուքյանը: