18.04.2025
Մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Բաքվի խաբեությունը՝ տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելու համար. Ոսկանյան

Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան- Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։


Այս մասին գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:


"Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։


44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում։


Լուսանկարում՝ Իրանի տարածքում նշված ճանապարհին, Բաքու-Նախիջևան ավտոբուսի ֆոնին, մեր հաղթանակած տարիներին",- գրել է Ոսկանյանը։


 


 


 

Նիկոլը փրկիչ էր, որ որոշեց իր խաղը խաղալ պետության ու Արցախի գնով. Ղևոնդյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար