1.06.2025
Մոսկվան դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում. Դանիելյան

Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


«Կոսովոյի սերբերին նույնպես փորձում են Կոսովոյի անձնագրեր տալ ու սերբերի տեղաշարժը դեպի Սերբիա իրենց ոստիկանության վերահսկողության տակ վերցնել: Նպատակը՝ տեղահանություն:


Նույնը Արցախում են փորձում անել, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնել:


Նույն ձեռագիրը, նույն տեխնոլոգիան, միևնույն ժամանակ, «միջազգային հանրության» «խաղաղության» կոչերի տակ, նույն աշխարքաղաքական պայքարի տրամաբանությամբ:


Հ.Գ. Եթե «միջազգային հանրությունը» խաղաղության կոչեր է անում, ուրեմն պատերազմ են փորձում հրահրել»:


 

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է էթնիկ զտումներ. Մարուքյան
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով