26.11.2024
Նախագահի մոտ քննարկվել է հայ-շվեդական փոխգործակցության զարգացումը
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց. Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի

Օգոստոսի 3-ին դատարանը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով քրեական վարույթը կարճելու միջնորդությունը:


Նիստի ժամանակ Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ երեկ անցել է բժշկական ստուգում, և իր մոտ ախտորոշվել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի, նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժում։ Նա չբացառեց, որ նիստերի ընթացքում հնարավոր է վիճակը վատանա, բայց նշեց, որ նիստերին կհաճախի:


Հիշեցնենք նախօրեին՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։