19.04.2025
Հափշտակություններ կատարելու գործը դատարանում է. պատճառվել է 18 մլն դրամի վնաս. ՔԿ
prev Նախորդ նորություն

«Netcracker Technology» ընկերությունը կենտրոն կհիմնի Հայաստանում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։


Նշենք, որ «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում «Netcracker Technology»-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։


Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Netcracker Technology» ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։


Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի ութին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։


 

Հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար