Արցախի պարտությամբ նրա առաքելությունն ավարտված է. ինչո՞ւ չի հեռանում Մահաբերը
Աշխարհում կա մոտ տասնյակ երկիր, որոնք կարող են ինքնուրույն քաղաքականություն վարել եւ դրանց մեջ, օրինակ, չեն մտնում աշխարհի 3-րդ եւ 4-րդ տնտեսություններն ունեցող Ճապոնիան ու Գերմանիան։ Բնական է, որ Հայաստանի մասին խոսք լինել էլ չի կարող, սակայն հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անգամ Հայաստանի նման երկրում իշխանության է կարող գալ իրականությունից բեխաբար այնպիսի ուժ, որի պատճառով մի մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի՝ դոմինոյի էֆեկտով։
Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Անգամ իշխանության չգալու, բայց դեստաբիլիզացիայի ընդունակ միավորումն է կարող նման արդյունքի հասնել։
Գանք Մահաբերին։ Արցախի պարտությամբ նրա առաքելությունն ավարտված է, ինչ որ պետք է աներ, ինչի համար նրան բերել էին, արդեն արել է եւ նրա մնալն իմաստ չունի։ Մահաբերի իշխանության մնալու միակ ռեսուրսն արտաքին պարտնյորների համար կանխատեսելի, ադեկվատ, պատասխանատու այլընտրանքի՝ իշխանության հայտ ներկայացնող ուժի բացակայությունն է, որը չլինի տարբեր ուժերի բորշ, որոնք պոպուլիստ կարգախոսների միջոցով մարդկանց ցավոտ վերքերի վրա են խաղում։
Մահաբերի հեռանալու բանալին հենց այս խնդրի լուծումով է պայմանավորված, այլ ոչ թե հանրահավաքների մասնակիցների քանակով",- գրել է քաղաքագետը։