23.11.2024
Բաքուն խախտել է ԵԽ անդամակցությամբ իր ստանձնած պարտավորությունները․ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:


«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:


Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել, միայն հաստատել կատարվածի փաստը:


Նշենք, որ հակառակորդի կրակոցից զոհվածը ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանն է, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից: