24.11.2024
Մամուլի տեսություն. Կառավարությունում սկսելու են արմատական փոփոխություններ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության արգելելու քաղաքացու մուտքն իր երկիր: Սակայն հայ քաղաքագետի հետ կապված գործը, ըստ Քոչարյանի, արտառոց է.

«Այս դեպքն արտառոց է. առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, սա նախադեպ է»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Ստեփան Գրիգորյանը տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից և հետ է ուղարկվել Հայաստան: Հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, որ ինքը վերջին 15 տարիներին ՌԴ մուտք չի գործել քաղաքական գործունեության նպատակներով: Իր հերթին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնել էին, որ Ստեփան Գրիգորյանի արտաքսման վերաբերյալ որևէ տեղեկության չեն տիրապետում: