28.11.2024
Եվս մեկ սպասարկման կետ Լարսում. ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան
prev Նախորդ նորություն

Հիմա էլ Մեղրի. ԵՄ դեսպանն այցելել է Հայաստանի հարավային սահմանային անցակետ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:

"Տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի:

Առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը",- գրել է Բադասյանը: