28.11.2024
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն տեղահանված արցախցիները ՀՀ-ում հիպոթեքային վարկի համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Բուլղարիայի միջև հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:

Նախարար Միրզոյանը և Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն` այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը: