25.11.2024
ՀՀ և Վրաստանի վարչապետները քննարկել են վրացական ընկերությունների մուտքը ԵԱՏՄ շուկա դյուրացնելու ուղիները
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ։

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: