23.12.2024
Ադրբեջանական կողմը ՀՀ մուտք գործելիս մաքսատուրք չի՞ վճարի
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:


Կառավարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:


Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ: