Իշխանությունը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային նոր տարբերակ. Աշոտյան
Հայաստանի գործող իշխանությունը ներդնում է Արցախյան հակամարտության կարգավորման նոր փուլային տարբերակ ։ Այս մասին այսօր ՝ հունիսի 10-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը սեպարատ համաձայնությունների են գնում առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապահովում է սահմանազատման և սահմանագծման, սահմանների ապաշրջափակման հարցի լուծումը և խաղաղ համաձայնագրի ստորագրումը և այդ ամենը հայկական կողմի շահերի հաշվին: Ասել է թե՝ առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերը "լուծում" է Ադրբեջանի հետ, իսկ հաջորդ փուլն իր վրայից հանում է Արցախը։
"Երբ խոսվում է այն մասին, որ "կարգավիճակի հարցը մնացել է ապագայի համար", դա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս խաղից, իսկ Արցախը մենակ է մնում Ադրբեջանի հետ", - հայտարարել է նա: Բերձորի հանձնումը, Ըստ նրա, ընդամենը առաջին ծիծեռնակն է: Փաշինյանը ձգտում է հանձնել ողջ Արցախը, վստահ է Աշոտյանը։