19.04.2025
Մամուլ. Ավինյանի ինքնավստահությունը «հատում է հասարակածը»
prev Նախորդ նորություն

Կուզեի մի օր հարցնել Բակո Սահակյանին` բա ինչո՞ւ այսպես եղավ. Ուրիխանյան

Տարիներ առաջ երկու ընդդիմադիր պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը հանդիպել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Այս մասին գրում է "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ու շարունակում.


"Երբ զրույցի ժամանակ Բակո Սահակիչը անդրադարձավ ազգային միասնության թեմաներին ու մի փոքր քննադատեց ընդդիմադիրներիս, Նիկոլն ինչ֊որ ընդհանուր ձևակերպումներով պատասխանեց, իսկ ես հարցրեցի, թե ինչ են անելու, եթե մեր քննադատությունները չլսելով ՀՀ իշխանությունները հասցնեն նրան, որ "բանը բանից անցնի" ու երկիրը կործանման շեմին հասնի։


Գիտե՞ք ինչ պատասխանեց։ Ասաց, եթե ծայրահեղ վիճակ լինի, իրենք կմիջամտեն և թույլ չեն տա, որ Մայր Հայաստանում այդպիսի բան լինի։ Լավ հիշում եմ այդ օրը... Իսկ այսօր կարդացի Արցախի խորհրդարանական ուժերի հայտարարությունը` համեստ ու խեղճ փորձը ցասում բարձրաձայնելու առ այն, որ նրանց հողով ու ջրով, տնով ու տեղով, ունեցվածքով ու տնեցիքով հանձնում են ադրբեջանցիներին։ Կուզեի մի օր հարցնել Բակո Սահակյանին`պարոն նախագահ, բա ինչու այսպես եղավ...

P.S. Ոչինչ հենց այնպես չեմ գրում",- գրել է Ուրիխանյանը։


 


 

Չի միացել միայն Սամվել Բաբայանի խմբակցությունը. նշաձողի իջեցումը նրան բավարարո՞ւմ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար