1.08.2025
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:


Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, նշվել, որ համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում ունի զարգացման լուրջ ներուժ:


Այս համատեքստում ընդգծվել է հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու անհրաժեշտությունը:


 


 

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան