23.11.2024
Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում՝ Խաղաղության պալատում, բացվել է հայկական խաչքար
prev Նախորդ նորություն

Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան Արցախ կա. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը։


"Ռուս խաղաղապահները տարածաշրջանում ամենակարևոր գործառույթն ու առաքելությունն են կատարում, քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան Արցախ կա, բայց Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է: Ինչպես դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհը ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, կոտորած։


Այդ կապակցությամբ Մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Կարծում ենք, որ այս առաքելությունը շարունակելու է անել ամեն ինչ կայունության և խաղաղության պահպանման համար։ Ավելին, Ռուսաստանը նաև պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար",- ընդգծել է Դավիթ Բաբայանը։