27.04.2024
ՀՀ իշխանությունները շարունակում են աշխատել կապիտուլյացիոն ռեժիմում. Ռուբեն Մելքոնյան
prev Նախորդ նորություն

Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը. Գիլոյանը` Միշինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից:


Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:


Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:


ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, Կարեն Գիլոյանի խոսքով, մեր մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն. «Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»:


81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով. «Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»:


Ռուս անվանի մարզչին տպավորել են նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պայմանները: Այդուհանդերձ, մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ևս կարևորել է այդ խնդիրը:


Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով՝ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում Ալեքսեյ Միշինի և նրա թիմում ընդգրկված մյուս մարզիչների հետ մարզումներին, ովքեր պատանի գեղասահորդների հետ աշխատում են ցատկերի, պտույտների կատարելագործման ուղղությամբ, նաև տեխնիկական աշխատանք են տանում սահադաշտից դուրս. «Երեխաները շատ ոգևորված են: Ամեն օր չէ, որ նմանօրինակ մասնագետների հետ աշխատելու հնարավորություն ունեն»:


Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, Փհենչան-2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան, Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:


ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:

Ավինյանը հայտարարեց Փեթակ առևտրի կենտրոնի մոտ մետրոյի միջանկյալ կայարանի կառուցման մասին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online