3.02.2025
Երևանում մեկնարկել է «Դիմադրության» շարժման ավտոերթը
prev Նախորդ նորություն

Դանակահարություն` Աբովյան քաղաքում. բուժօգնության տեղափոխված տղամարդը մահացել է

Մայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է:


Նախաքննությունը շարունակվում է:


Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու


Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը:


Նա մայիսի 7-ին, ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։


Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:


41-ամյա տղամարդը ձերբակալվել է:


Կատարվում է նախաքննություն:

Փաշինյանը հոլանդացի գործարարներին ներկայացրել ներդրումների իրականացման հնարավորությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների