25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Բաքուն ու Երևանը համաձայության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ. Բայրամով

Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանների սահմանազատման հանձնաժողով։ Այս մասին մայիսի 10-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։


Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։


«Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը կայացել է երկու հեռախոսազրույց իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև, որոնց ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձեւաչափով, այսինքն՝ անձը, ով ղեկավարելու է հանձնաժողովը, լինի վարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետեւ հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջեւ կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ. ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- ասել է նա: