22.11.2024
Հայկական կողմը կրակ չի բացել, Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ստում է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանին, Արցախին անհրաժեշտ են իսկական, ապրող հերոսներ. Ասրյան

Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին այս օրհասական պահին անհրաժեշտ են հայոց պետությունը երբեք չթալանած, հայոց հայրենիքը, ընտանիքն ու եկեղեցին միշտ պաշտպանած և պաշտպանող, անձնազոհ, իսկական, ապրող հերոսներ։ Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

"Միայն այս հերոսները կարող են Ազգային բանակին հաղթանակներ բերել, հուսալքված և մասնատված ժողովրդին անպարտելի ազգ դարձնել, միջազգային զրո վարկանիշ ունեցող Հայաստանը տարածաշրջանում թելադրող պետություն դարձնել։

Մեզ պետք են անձնազո՛հ, իսկակա՛ն, ապրո՛ղ հերոսներ։
Առո՛ղջ Հայաստան, ուժե՛ղ Բանակ, անպարտե՛լի Արցախ", - ասված է հայտարարության մեջ: