23.11.2024
Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան

Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Նորա Արիսյանը։


Այս մասին հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։



Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։


Արիսյանը աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։