Սոչիում բացվել է Մարշալ Բաղրամյանի կիսանդրին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձին ընդառաջ Սոչիում հանդիսավորությամբ բացվել է Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի հուշարձանը։
Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանների կրող, Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի կիսանդրու բացումը տեղի է ունեցել Սոչիում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական բաժանմունքի նախաձեռնությամբ։ ⠀
Այս մասին հայտնում է «Ռուսաստանի հայերի միության» մամուլի ծառայությունը։ ⠀
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Ֆիլոնով Վիկտոր Պետրովիչը, Սոչիի առողջարանային քաղաքի, Կրասնոդարի երկրամասի քաղաքային շրջանի Լազարևսկի ներքաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Բուրլև Օլեգ Վլադիմիրովիչը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Սոչիի տեղական մասնաճյուղի նախագահ Իլարիոն Վարվաշտյանը, «Պահեստազորի սպաների միություն» տարածաշրջանային բարեգործական կազմակերպության նախագահ Հակոբ Կոչկոնյանը։