29.03.2024
Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը. նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ դրա երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը. Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.


"Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:

Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:
Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:
Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:

Նրանք հաղթեցին​ 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով:
Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի:

Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի":


 


 

Ներկայիս բողոքի շարժումը չի հանգեցնի մոնոլիտ իշխանության ձևավորման. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար