25.11.2024
Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա վիրավոր
prev Նախորդ նորություն

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է. ՊՆ

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։


ՊՆ-ից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։