24.11.2024
Ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվեց. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնել, հաղթելու ենք. ընդդիմության հանրահավաքը Վանաձորում

Սա պայքար չէ հանուն իշխանության, ինչպես դա փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Այս մասին Վանաձոում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:



Նրա խոսքով, իրենք պայքարում են հանուն հայրենիքի և կառչած չեն իշխանությանը.


"Մենք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում և դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի ու ժողովրդի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան ու անվտանգ Արցախ: Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակին: Մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրեց Վանեցյանը:



ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ թե Վանաձորը, թե ՀՀ բոլոր քաղաքներն ու գյուղերը պետք է ոտքի կանգնեն, որպեսզի հնարավոր լինի հեռացնել իշխանություններին ու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել:



Նրա խոսքով, եթե "սրանք շարունակեն մնալ իշխանության", ապա կորցնելու ենք ամեն ինչ՝ Արցախը, Սյունիքը, իսկ հետո մտածելու ենք նաև Գեղարքունիքի մասին.


"Մեր պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ», - հավելեց Սաղաթելյանը: