25.11.2024
Միրզոյանը «Atlantic Council»-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Անկլավների հարցում Հայաստանն ու Ադրբեջանը լուռ են. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին անհասականալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։


«Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել», - կառավարության մայիսի 5-ի նիստից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքում ևս անկլավ կա՝ Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և դրանց տարածքները գրեթե հավասար են։


«Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռ չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին։ Իհարկե, այդպիսի հարց կա, թե ինչպե՞ս են առաջացել դրանք, պատմության մասով բազմաթիվ հարցեր կան, որը շարունակում ենք ուսումնասիրել։ Բայց ընդհանուր երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց նա։