25.11.2024
Փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել Համբիկ Սասունյանը

«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


"Ձեզ բա՛րձր ծափահարություններ քպ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… 


Համբիկը հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա…",- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Կալիֆորնիայի բանտից ազատ արձակվեց Համբիկ «Հարրի» Սասունյանը, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար: Սասունյանը և նրա զինակիցը՝ Գրիգոր Սալիբան, ովքեր հայտնի են որպես «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կառույցի անդամներ, թուրք հյուպատոսին դարանակալել և սպանել են 1982 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսի Վեստվուդի շրջանի Ուլշիր մայրուղու և Քոմստոք փողոցի խաչմերուկում, այն պահին, երբ հյուպատոսն իր մեքենան կանգնեցրել է կարմիր լույսի տակ: