27.11.2024
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինք» խորհրդարանական խմբակցության անդամներին։


Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Օրակարգային հարցերը վերաբերել են հանրապետության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին, պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ օրենսդրական դաշտի կատարելագործմանը։


Քննարկման ընթացքում բարձրացված մի շարք արդիական հարցերի շուրջ նախագահ Հարությունյանը վստահեցրել է խորհրդարանականներին, որ կառավարությունը, համաչափության սկզբունքով, գործադրում է բոլոր ջանքերը՝ դրանք առաջնահերթ լուծելու համար։