28.11.2024
Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ունեցել են տեսակետների անկեղծ փոխանակում

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։


Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։