24.11.2024
Մամուլի տեսություն. Իշխանությունները դեռ բանակցո՞ւմ են «Սասնա ծռեր» խմբավորման հետ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ նախկին շենքի օտարումից Երևան քաղաքի բյուջե կուղղվի 5 մլն դոլար

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ընկերության կողմից Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա 4 միլիոն 886 հազար 296.6 դոլարին համարժեք դրամը (բայց ոչ ավելի քան 2 միլիարդ 313 միլիոն 661.4 հազար դրամը) ստանալուց հետո ուղղել մայրաքաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Միաժամանակ, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախատեսվում է Հայաստանի պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումարներն ուղղել պետբյուջեի պահուստային ֆոնդ: Կառավարության թիվ 2 մասնաշենքում, հիշեցնենք, նախկինում տեղակայված էր Հայաստանի արտգործնախարարությունը: Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքը և հարակից հողամասը «Տանգո» ընկերությանն է վաճառվել 2012 թվականի հոկտեմբերին` 51 միլիոն 271 հազար դոլարին համարժեք դրամով: