23.11.2024
Գիշերն ու առավոտը Երևանի կենտրոնում. անհնազանդության ակցիաները մեկնարկեցին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
prev Նախորդ նորություն

Դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը. Իշխան Սաղաթելյան

Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:


Նա կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց և կաթվածահար անել երթևեկությունը։ 


«Դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը: Յուրաքանչյուրդ յուրովի դրսևորեք բողոքի ակցիան»,- ասաց Սաղաթելյանը։


Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը գիշերել է ցուցարարների հետ Երևանի կենտրոնում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենտրոնը կաթվածահար է: Առավոտյան 08:30-ից մեկնարկել են անհնազանդության ակցիաները: