24.11.2024
ՀՀ ԱԳ նախարարը համաձայնել է ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Պատգամավորը կոչ արեց ոստիկաններին կապիտուլյանտի դավաճանության մաս չդառնալ

Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են, ինչի մասին վկայում են ցուցարարների նկատմամբ ոստիկանության վերջին գործողությունները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։


«Փաշինյանի խուճապային հարձակումները նորություն չեն, բայց ներկայումս դրանք գնալով ավելի ու ավելի են դրսևորվում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ հանրահավաքի մասնակիցների քշումը կառավարության շենքի մոտից»,- ասաց պատգամավորը։ Ըստ նրա՝ ցուցարարների նկատմամբ ակնհայտ ագրեսիայի դրսեւորումը հաստատումն է այն բանի, որ «ընթացող պայքարն անշեջ է»։


Մամիջանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 20 հոգի, կոնկրետ թիվը ճշտվում է։ «Հենց հիմա իմ գործընկեր Աննա Մկրտչյանն ասաց, որ Մալաթիայի բաժին բերման ենթարկվածներին բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Ըստ ամենայնի, նրանք շուտով կտեղափոխվեն հիվանդանոց։ Իմ տեղեկություններով՝ նրանց մեջ մի աղջիկ կա»,- ասաց պատգամավորը։


Նա խոստացավ, որ ընդդիմությունը կպնդի ծառայողական քննություն բոլոր այն դեպքերում, երբ ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ուժ է կիրառվել։ Պատգամավորը բոլոր ազնիվ ոստիկաններին հորդորեց «չդառնալ կապիտուլատորի դավաճանության մաս»։