25.11.2024
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 3-ին Վիեննայում
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը համերաշխություն է հայտնել եղբայրական Մերձդնեստրի ժողովրդին

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։


Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։