26.11.2024
Ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու դեպքում
prev Նախորդ նորություն

Լևոն Տեր-Պետրոսյանը ողորմելի մանիֆեստ է որակել նախկին ԱԳ նախարարների հայտարարությունը

"Առավոտ"-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.


"Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից (mediamax.am, 25.04.2022)։ Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները։


Ինչեւիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում",- գրել է Տեր-Պետրոսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ հիշյալ հայտարարության տակ ստորագրել էին Սույն հայտարարությանը միացել են՝ ՀՀ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, նախկին արտգործնախարարներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը և այլք: