20.04.2025
Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:


Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:


«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:


Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:


Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը:


 

Ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու դեպքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար