27.11.2024
ՄԻՊ-ը Փարիզում ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ ճնշումները
prev Նախորդ նորություն

Կազմակերպել կամավորական մոբիլիզացիա՝ Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար. Ասրյան

Հավաքական նացիստական արևմուտքը՝ մասնավորապես Թուրքիան, շահարկելով Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգը, Ադրբեջանի միջոցով, Հայաստանի բարեկամ Ռուսաստանի դեմ ցանկանում է բացել պատերազմական գործողությունների երկրորդ ճակատը (Դոնբասից հետո), այսինքն, Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգի անվան տակ, Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի՝ ասել է թե՝ ՀԱՊԿ անդամ պետության վրա: Այս մասին ասվում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

"Ուստի, Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր այս ժամանակահատվածում, պարտադիր պետք է կազմակերպել կամավորական մոբիլիզացիա, կամավորագրվածներն անհապաղ պետք է մեկնեն Հայաստանի և Արցախի սահմաններ, ու, Հայաստանի Զինված Ուժերի կազմում, կյանքի գնով պաշտպանեն մեր Սուրբ Հայաստանն ու մեր Սուրբ Արցախը:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ մինչև հիմա «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի տղաներն իրենց կյանքի գնով պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները:
Քաջարծի՛վ հայորդիներ, հայորդուհիներ, շատ շուտով «Հայոց Արծիվները» կազմակերպելու է կամավորական մոբիլիզացիա: Պատրաստվե՛ք:

Առո՛ղջ Հայաստան, ուժե՛ղ Բանակ, անպարտե՛լի Արցախ:

ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈ՛Վ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈւԹՅՈւՆ",- գրել է Ասրյանը: