Հանրապետության հրապարակում կանցկացվի «Ազատագրում այլասերվածություններից» ակցիան
Ազգային-քրիստոնեական «Զարթոնք» նախաձեռնությունն այսօր Հանրապետության հրապարակում անցկացնում է «Ազատագրում այլասերվածություններից» ակցիան։
Արա Զոհրաբյանի խոսքով, միակ խնդիրը, որում գործող իշխանությունը կարողացել է ապահովել Հայաստանի առաջնորդությունը, այլասերվածությունների տարածումն է: Իշխանություններն ուղղակի օգնություն են ցուցաբերել «մեր երկրում այլասերվածությունների աճին ու տարածմանը»։ Զոհրաբյանն ընդգծեց, որ «ներկայիս թիմի կառավարման շրջանում տրանսգենդերների թիվը Հայաստանում ավելացել է 700 տոկոսով»։ «Մենք կներկայացնենք նման բոլոր փաստերը և կզգուշացնենք քաղաքացիներին, որ դա է մեր թուլացման պատճառը։ Այս իշխանությունը երկիրը ղեկավարում է նույն մակարդակով և նույն հզորությամբ»,- ասաց Զոհրաբյանը։
Մինչ երեկոյան ակցիայի մեկնարկը նախաձեռնության մասնակիցները երթ էին կազմակերպել՝ քաղաքացիներին իրազեկելու այսօրվա ակցիայի մասին։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հագած էին սպիտակ բժշկական խալաթներ և հակագազեր, ձեռքին ախտահանիչ հեղուկացիր, փոքրիկ ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Մաքրենք երկիրը թուրքերից», «Մաքրենք երկիրը այլասերվածներից»։ Երթին մասնակցում էր նաև ակտիվիստ Վահագն Չախալյանը։
Կառավարության տեղեկացմամբ իրազեկման երթի մասնակիցներին կանգնեցրել են ոստիկանները, ովքեր պահանջել են չմոտենալ շենքին, ինչին ի պատասխան Չախալյանը նշել է. «Եթե մենք սկսել ենք այլասերվածությունների դեմ պայքարը, ինչպե՞ս կարող ենք շրջանցել կառավարության շենքը՝ առանց ախտահանելու»:
Ոստիկանների և ցուցարարների միջև վեճ է սկսվել, և շուտով դեպքի վայր սկսել են ժամանել այլ ոստիկաններ։ Արդյունքում բերման են ենթարկվել 11 ցուցարարներ, այդ թվում՝ Չախալյանը։